Քաղաքական11:53, 14 Հոկտեմբեր 2019
ԵՄ խոսնակ. «Եթե սիրիացի փախստականները չմնան Թուրքիայում, ապա ԵՄ-ն կդադարեցնի ֆինանսավորումը»

ԵՄ խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարել է, որ «փախստականների համաձայնագրի» համատեքստում Թուրքիային տրամադրվող նյութական աջակցությունը սիրիացի փախստականներին երկրում պահելու համար է:
Մայա Կոսիյանչիչը նշել է, որ անիմաստ կլինի նյութական աջակցություն տրամադրել Անկարային այն դեպքում, երբ Թուրքիան մտադիր է սիրիացի փախստականներին բնակեցնել Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտում:
Խոսնակը կարևոր է համարել, որ Թուրքիան հետևի ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի սահմանած չափանիշներին:
Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ պետք է կենտրոնանալ հարցի քաղաքական կարգավորման վրա, քանի որ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողությունները պատճառ կդառնան խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճին և իրավիճակի վատթարացմանը:
Կոսիյանչիչի խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ, ապա չպետք է հեռանա ԵՄ արտաքին քաղաքականությունից:
«Վերջին զարգացումները շատ լուրջ են, այդ պատճառով էլ Լյուքսեմբուրգում կայանալիք ԵՄ արտգործնախարարների հանդիպման ընթացքում քննարկելու ենք պատժամիջոցների թեման»,-ասել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |