Քաղաքական17:01, 14 Հոկտեմբեր 2019
Թուրքիային աջակցող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը հայտարարություն է արել

«Սիրիայի ազգային բանակ» (ՍԱԲ) խմբավորումը, որը մասնակցում է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողությանը, տեղի բնակչությանը խոստացել է ապահովել նրանց անվտանգությունը քուրդ զինյալներից:
Վերոհիշյալ խմբավորման հրամանատարներից Յուսուֆ Աբբուդը հայտարարել է. թե իբր իրենք տարբերություն չեն դնում հայի, քրիստոնյայի, արաբի, թուրքմենի ու քրդի միջև: Եվ որպես իրենց նպատակ հռչակել են քաղաքացիական անձանց պաշտպանությունը:
Նշենք, որ Սիրիայում Թուրքիան իր ռազմական գործողությունն իրականացնում է քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների» (YPG) դեմ: Այս կառույցը Անկարան նույնացնում է իր կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) հետ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |