Ռազմական11:16, 16 Հոկտեմբեր 2019
Կանադան ևս կասեցրել է զենքի վաճառքը Թուրքիային

Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության պատճառով մի շարք երկրներ դադարեցրել են զենքի մատակարարումը Թուրքիային: Զենքի վաճառքի կասեցման մասին վերջին հայտարարությունն արել է Կանադան:
Կանադայի արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ կառավարության որոշմամբ այլևս արտոնագիր չի տրվի որևէ զինատեսակ Թուրքիային վաճառելու համար:
Թուրքիայի գործողությունները դատապարտող Կանադայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այս միակողմանի գործողությունը կացնահարում է այդ տարածաշրջանի փխրուն կայունությունը, վատացնում է հումանիտար իրավիճակը և ստվերում է ԻՊ-ի (Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպություն) դեմ պայքարում այն կոալիցիայի հաջողությունները, որի անդամ է նաև Թուրքիան»:
Կանադայի ԱԳՆ-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ 2018-ին Թուրքիային 87մլն կանադական դոլարի զինտեխնիկա է վաճառվել:
Հիշեցնենք, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից քրդերի դեմ նախաձեռնված «Խաղաղության ակունք» անվանումով ռազմագործողությունից ի վեր Թուրքիային զենքի վաճառքը կասեցնելու որոշում են կայացրել Ֆրանսիան, Գերմանիան, Նորվեգիան, Չեխիան, Ֆինլանդիան ու Հոլանդիան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |