• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 09:44
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:45, 17 Հոկտեմբեր 2019

«Հիմար մի՛ եղեք». հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին

«Հիմար մի՛ եղեք». հրապարակվել է Թրամփի նամակը Էրդողանին

Լրատվամիջոցներում հրապարակվել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը: Սկանդալային ձևակերպումներ պարունակող  նամակը հրապարակվել է Սպիտակ տան հետ մերձավոր կապերով հայտնի ամերիկյան «Fox Tv» հեռուստաընկերության հաղորդավարներից Թրիշ Ռեյգանը:

Նամակը գրվել է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ «Խաղաղության ակունք» գործողությունը սկսելու օրը:

Նամակում Թրամփն Էրդողանին կոչ է արել չլինել համառ, չլինել հիմար ու բանակցել Սիրիայի քրդական ուժերի հրամանատարներից Ֆերհադ Աբդի Շահինի հետ, ով ամերիկյան զորքերի շրջանում հայտնի է գեներալ Մազլում Քոբանի անունով:

Նամակի հայերեն տարբերակը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի նախագահ

Եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր:

Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք: Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մազլումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:

Ավելի ուշ Ձեզ կզանգեմ

Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»:

Թուրքական մամուլում հայտնված հրապարակումներում նշվում է, որ Թրամփի նշած քուրդ հրամանատարը Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK-ՔԲԿ) ռազմաքաղաքական կազմակերպության անդամ է և հայտնի է ՔԲԿ-ի հիմնադիր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ ունեցած մտերմությամբ:

Թուրքական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ Օջալանի կողմից իր հոգեզավակ անվանված Գեներալ Մազլում Քոբանի անունով Ֆերհաթ Աբդի Շահինը Թուրքիայի կողմից որոնում է որպես խիստ վտանգավոր ահաբեկիչ:

 

Աղբյուր`    Ermenihaber.am

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}