Քաղաքական11:02, 18 Հոկտեմբեր 2019
Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփին

Սիրիայում հրադադարի վերաբերյալ Անկարայի ու Վաշինգտոնի ձեռք բերած համաձայնությունից հետո ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում շնորհակալություն էր հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Թուրքիա մեկնած ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսի ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ թուրքական կողմի հետ տեղի ունեցած բանակցությունների ավարտից հետո Թրամփը Twitter-ում գրել էր. «Հրաշալի լուրեր Թուրքիայից: Շուտով Փենսն ու Պոմպեոն մամուլի ասուլիս կտան: Շնորհակալություն Էրդողանին: Միլիոնավոր կյանքեր կփրկվեն»:
Այս գրառմանը հաջորդել է Էրդողանի պատասխան գրառումը. «Հարգելի՛ նախագահ, ավելի շատ կյանքեր կփրկվեն, երբ հաղթենք մարդկության հիմնական թշնամի ահաբեկչությանը: Վստահ եմ, որ այս համատեղ ջանքերը կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 17-ին Անկարայում տեղի ունեցած թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել, ըստ որի Թուրքիան 120 ժամով դադարեցնելու է ռազմական գործողությունները Սիրիայում, որի ընթացքում քրդական զինված ուժերը դուրս են գալու 30 կմ խորությամբ նախանշված անվտանգության գոտուց:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |