• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 06:53
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:25, 18 Հոկտեմբեր 2019

Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը»

Թուրքիայի արտգործնախարար. «Բանակցություններում մենք ստացանք մեր ուզածը»

Հոկտեմբերի 17-ին թուրք-ամերիկյան բանակցությունների արդյունքում Սիրիայում 120 ժամով կրակի դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերել: Բանակցությունների ավարտից հետո թուրք-ամերիկյան պայմանավորվածության մասին մեկնաբանություններ է արել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Ռազմական օպերացիան ժամանակավորապես դադարեցրել ենք,որպեսզի 120 ժամվա ընթացքում PKK-ի և YPG-ի ուժերը դուրս գան այնտեղից: Սա հրադադար չէ, բայց ահաբեկչական տարրերի (նկատի ունի քուրդ զինյալներին-խմբ.) դուրս գալուց հետո դադարեցնելու ենք գործողությունը»:

PKK - «Քուրդիստանի բանվորական կուսակցություն»
YPG - «Ժողովրդի պաշտպանության ուժեր» 

Չավուշօղլուն նաև տեղեկացրել է, որ ամերիկյան կողմի հետ պայմանավորվել են  YPG-ի ձեռքից ծանր զինատեխնիկան վերցնելու, դիրքերն ու ամրությունները ոչնչացնելու վերաբերյալ:

«Այսօրվա բանակցություններում մեր հարգելի նախագահի ողջախոհ առաջնորդությամբ ստացանք մեր ուզածը: Եփրատից արևելք  մինչև Իրաքի սահման 32կմ խորությամբ և 444 կմ երկարությամբ գոտում ոչ մի ահաբեկչի չմնալը և այդ ամբողջ տարածքում անվտանգության գոտի հիմնելը մեզ համար շատ կարևոր է»,- ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուի տեղեկացմամբ՝ այս պայմանավորվածությամբ նախատեսվում է, որ ԱՄՆ-ն այլևս պատժամիջոցներ չի սահմանելու Թուրքիայի դեմ:

«Կրակի դադարեցումը դեռ չի նշանակում մեր զորքերի կամ այնտեղ ունեցած մեր ուժերի դուրսբերում: Մենք այնտեղ ենք ու շարունակելու ենք մնալ այնտեղ»,- եզրափակել է Չավուշօղլուն:

Աղբյուր`    Takvim

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}