Տարածաշրջան17:06, 23 Հոկտեմբեր 2019
Ամերիկացի բասկետբոլիստն Էրդողանին համեմատել է Հիտլերի հետ

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է ԱՄՆ-ի բասկետբոլի պրոֆեսիոնալ լիգայի «Փորթլենդ » թիմի խաղացող, ազգությամբ թուրք, Էնես Քանթերը։
Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին և արտաքին քաղաքականության հասցեին արած իր կոշտ քննադատություններով:
Ամերիկյան CNN-ի հետ զրույցում Քանթերն Էրդողանին համեմատել է Ադոլֆ Հիտլերի հետ:
«Թուրքիայում չեն պաշտպանվում մարդու իրավունքները։ Թուրքիայում ժողովրդավարություն, խոսքի և մտքի ազատություն չկա։ Ես ասում եմ, որ Էրդողանը դարաշրջանի Հիտլերն է»,- ասել է Քանթերը։
Հիշեցնենք, որ Քանթերին Թուրքիայում ցանկանում են կալանավորել։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Նա մեղադրվում է Թուրքիայում ահաբեկչական համարվող «գյուլենական համայնքի» հետ կապեր ունենալու մեջ։ Քանթերը հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած ներքին քաղաքականության հասցեին արած իր կոշտ քննադատություններով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |