Ռազմական17:22, 23 Հոկտեմբեր 2019
Հնդկաստանը դադարեցրել է ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա

Հնդկաստանի իշխանությունները որոշում են կայացրել դադարեցնել ռազմական արտադրանքի արտահանում Թուրքիա՝ պայմանավորված Թուրքիայի՝ Պակիստանի հետ ունեցած համագործակցությամբ, Քաշմիրի խնդրի շուրջ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններով և Թուրքիայի իրականացրած «խաղաղության ակունք» ռազմագործողություններվ։
Պաշտոնական Անկարան Իսլամաբադի հետ ոչ միայն սերտ հարաբերությունների մեջ է, այլև մեծ քանակությամբ ռազմամթերք է առաքում Պակիստան։ Պակիստան ուղարկվող ռազմական արտադրանքի ծավալները զգալիորեն ավելացել են և այս պարագայում Հնդկաստանը որոշել է դադարեցնել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը։
Հնդկաստանից Թուրքիա արտահանվում էին հիմնականում պայթուցիկ նյութեր և պարկուճներ։ Արտահանման ծավալներն իրականում այնքան էլ մեծ չեն, սակայն Հնդկաստանն այդ քայլով իր բողոքն է արտահայտել Թուրքիայի վարած քաղաքականության դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |