• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:20
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան10:36, 29 Հոկտեմբեր 2019

Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին

Թուրքիան նոր ռազմական օպերացիայով է սպառնում քրդերին

Թուրքիան Սիրիայում  կվերսկսի ռազմական գործողությունները, եթե քուրդ զինյալները դուրս չգան 30կմ խորությամբ ստեղծվելիք անվտանգության գոտուց։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Թեպետ քրդական կողմը, ինչպես նաև Ռուսաստանը, հայտարարել էին քրդական ուժերի հետ քաշվելու մասին, այնուամենայնիվ, ըստ թուրքական կողմի՝ առայժմ ոչ բոլոր քուրդ զինյալներն են  լքել այդ տարածքը։

«ԱՄՆ-ն պատասխանատվություն ստանձնեց, որ 120 ժամվա ընթացքում Սիրիայի քրդական  ուժերը դուրս կգան այդ տարածքից։ Նախ ընդմիջում հայտարարվեց ռազմական գործողություններում, իսկ հետո դրանք դադարեցվեցին։ Եթե ինչ-որ մեկը դուրս չգա, Թուրքիան իրավունք ունի հարվածելու։ Մենք տեսնում ենք, որ նրանք ոչ բոլորն են դուրս գալիս։ Դե մենք էլ նրանց կմաքրենք։ Ռուսաստանի հետ համաձայնեցված 150 ժամվա ընթացքում եթե Սիրիայի քրդական ուժերը  Քոբանիից  30կմ չհեռանան, ապա Թուքիան ահաբեկիչներից կմաքրի այդ տարածքները։ Այն, որ հայտարարել ենք  ռազմագործողությունը դադարեցնելու մասին, դա դեռ չի նշանակում, որ մենք որևէ բան չենք անելու»։

Ի դեպ, հիշյալ 150 ժամվա ժամկետը լրանում է այսօր՝ հոկտեմբերի 29-ին։

Հիշեցնենք, որ Սոչիում կայացել էին  Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները, որոնք տևել էին ավելի քան 6 ժամ։ Դրանից հետո Թուրքիան դադարեցրեց ռազմական գործողությունները։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց 10 կետանոց հուշագիր-համաձայնություն Սիրիայի հարցով։

Աղբյուր`    Mynet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}