Ռազմական14:16, 30 Հոկտեմբեր 2019
Թուրքիայի ՊՆ-ն հայտարարություն է տարածել Սոչիի համաձայնության վերաբերյալ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ 150 ժամ տևողությամբ ժամկետի ավարտին Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG) Ռուսաստանի կողմից դուրս են բերվել Թուրքիա-Սիրիայի սահմանից
Ըստ հայտարարության՝ քրդական ուժերը հետ են քաշվել մինչև 30 կմ, ինչպես նաև դուրս են բերվել Մանբիջից և Թել Ռըֆաթից:
Նշվել է, որ Թուրքիան և Ռուսաստանը համատեղ պարեկապահակային գործողություններ են սկսելու «Խաղաղության ակունք» գործողության տարածքների արևմտյան և արևելյան հատվածներում՝ 10 կմ խորությամբ: Այդ տարածքների մեջ չի ընդգրկվելու միայն Կամիշլի քաղաքը: Նաև նշվել է, որ այդ պարեկապահակային գործողությունների համար իրականացվում են ականների և ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ: Բացի այդ, սկսվել են նաև հետախուզական թռիչքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։
Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |