Քաղաքական10:16, 01 Նոյեմբեր 2019
Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման հարցը

Հոկտեմբերի 31-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:
Թուրքական աղբյուրը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հայտնում է, որ Չավուշօղլուն և Պոմպեոն քննարկել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը և Սիրիայի հարցը:
Ավելի վաղ, Չավուշօղլուն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընունումը «ամոթալի» որոշում էր որակել և պնդել, որ այն ոչ մի նշանակություն չունի Թուրքիայի ժողովրդի և կառավարության համար:
Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև և Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմագործողություն հետևանքով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |