Տնտեսական10:31, 05 Նոյեմբեր 2019
ԵՄ-ն վերջին 2 տարում Թուրքիային տրամադրվող ֆին. օգնությունից 1.2 մլրդ եվրոյից ավել գումար է կրճատել

ԵՄ-ն 2017թ. ի վեր մարդու իրավունքների խախտումների համար ընդհանուր առմամբ 1.2 մլրդ եվրոյից ավել գումար է կրճատել Թուրքիային հատկացվող ֆինանսական օգնությունից: Որպես փաստարկ ներկայացվել է, որ Թուրքիան առաջընթաց չի գրանցել բարեփոխումների, հիմնարար իրավունքի և ազատությունների հարցում:
Թուրքական աղբյուրը, մեջբերելով Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյայից ստացված տեղեկությունը, հայտնել է, որ Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնությունը կրճատելու վերաբերյալ մյուս փաստարկն այն է, որ Անկարան ԵՄ չափորոշիչներին համապատասխան ծրագրեր չի մշակել ժողովրդավարական արժեքների զարգացման ուղղությամբ:
Նշվում է, որ Եվրահանձնաժողովի խոսնակներից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիային հատկացվող օգնությունները 40%-ով նվազելու էին և 2018-2020թթ. ընթացքում 759 մլն եվրոյի ֆինանսական օգնություն էր կրճատվելու:
Եվրախորհրդարանը մարտին առաջարկել էր առկախել Անկարայի հետ բանակցությունները և կրճատել ֆինանսական օգնությունը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |