Քաղաքական12:57, 11 Նոյեմբեր 2019
Նիկոս Անաստասիադիսը Թուրքիայից պահանջել է Կիպրոսից դուրս բերել զորքը
Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը ՄԱԿ-ի ններկայացրած վստահության ձևավորմանն ուղղված միջոցառումների փաստաթղթում պահանջել է Թուրքիայից զորքերը դուրս բերել Կիպրոսից:
Անաստասիադիսը նշել է, որ Վարոշայի շրջանը (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ- Փակ Մարաշ) պետք է վերադարձվի հույներին և թուրքական 5.000-ից 10.000-անոց զորքը դուրս գա Կիպրոսից (խմբ.` այժմ Վարոշան գտնվում է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության կազմում):
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` Անաստասիադիսը պահանջել է նաև ավելացնել սահմանային անցակետերը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության և Կիպրոսի Հանրապետության միջև:
Նա նկատել է տվել, որ էներգիայի հարցում Թուրքիան անընդհատ խախտում է Կիպրոսի հանրապետության ինքնիշխանության իրավունքը: Կիպրոսի նախագահը 12 կետից բաղկացած փաստաթուղթը ՄԱԿ-ին է ներկայացրել նոյեմբեր 25-ին Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջըի և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի միջև կայանալիք հանդիպմանը ընդառաջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |