Տարածաշրջան10:25, 11 Նոյեմբեր 2019
Պայթյուն Սիրիայում. կան զոհեր և վիրավորներ
Թուրքիայի զինված ուժերի և նրանց դաշնակից համարվող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության տակ գտնվող Թել Աբյադ քաղաքի Սուլուք արվարձանում ռումբերով բեռնված մեքենա է պայթել։
Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հայտարարության՝ տեղի ունեցածի հետևանքով 9 մարդ է զոհվել, 30-ն էլ` վիրավորվել։ Զոհերը և վիրավորները քաղաքացիական անձինք են։
Նախկինում Թել Աբյադը գտնվում էր Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, սակայն Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում իրականացրած «խաղաղության ակունք» ռազմական գործողությունից հետո այն անցավ թուրքերի և նրանց հարող խմբավորումների վերահսկողության ներքո:
Թուրքական լրատվամիջոցները պայթյունի կազմակերպումը վերագրում են Սիրիայի քրդական ուժերին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |