Քաղաքական13:03, 13 Նոյեմբեր 2019
ԱՄՆ կոնգրեսականները կոչ են արել Թրամփին չեղարկել Էրդողանին արված հրավերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ և հանրապետական անդամները նախագահ Թրամփին նամակ են գրել` ընդդիմանալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Վաշինգտոն այցին:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` 17 կոնգրեսական, որից 2-ը հանրապետական և 15-ը` դեմոկրատ նամակում Թրամփին կոչ են արել չեղարկել Էրդողանին կատարված հրավերը:
«Հաշվի առնելով առկա պայմանները, Էրդողանի` ԱՄՆ այցը ծայրաստիճան անտեղի զարգացում է»,-նշված է նամակում:
Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Դեմոկրատական» կուսակցության ներկայացուցիչ Էլիոտ Էնգելի նախաձեռնությամբ գրված նամակում ասվում է, որ Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող ռազմական գործողությունը ԱՄՆ-ի ազգային անվտանգության առումով աղետալի հետևանքների է հանգեցրել:
Նրա խոսքով` «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի պատճառով ՆԱՏՕ-ում խորը ճաքեր են առաջացել:
Այս նամակում կոնգրեսականները անդրադարձել են նաև Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի գնման թեմային, որում շեշտել են, որ Թուրքիան, որպես ՆԱՏՕ անդամ երկիր, նման քայլերով մերձենում է Ռուսաստանի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին Թրամփը հրավերով Թուրքիայի նախագահը գտնվում է Վաշինգտոնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |