Գիտակրթական13:38, 15 Նոյեմբեր 2019
Իսրայելի պետական լեզվի այբուբենը Թուրքիայում ներկայացվել է որպես թյուրքական լեզվի՝ ույղուրերենի այբուբեն
Թուրքիայի կրթության նախարարության կողմից հանրակրթական դպրոցներին բաժանված 6-րդ դասարանի աշակերտներին ուսուցանվող «Հասարակագիտություն» առարկայի դասագրքերում սխալ է հայտնաբերվել:
Այդ սխալմունքը թուրքական մի շարք լրատվամիջոցներ անվանել են սկանդալային
Պարզվել է, որ հիշյալ դասագրքում եբրայերեն այբուբենը հրամցվել է որպես ույղուրական այբուբեն, մինչդեռ Սեմական լեզվախմբից սերող եբրայերենը Իսրայելի պետական լեզուն է, իսկ ույղուրերենը՝ Թյուրքական լեզվախմբի լեզուներից մեկը:
Թուրքիայի գրողների միության նախագահ Մեհմեթ Դողանը սոցցանցում արած գրառմամբ իր դժգոհությունն է հայտնել այդ կապակցությամբ:
«Կրթության նախարարության պաշտոնական դասագրքերն անորակ են, թուրքերենը՝ լի սխալներով: 1 մլն 340.000 տպաքանակով հրատարակված դասագրքերում ույղուրերեն այբուբենի փոխարեն եբրայերեն է ներկայացվել»:
Թեմային անդրադարձել է պրոֆեսոր, պատմաբան Ահմեթ Շիմշիրգիլը: Նրա խոսքով` նման խայտառակության համար պետք է կազմալուծվի Թուրքիայի կրթության և դաստիարակչական խորհուրդը:
Մեկ այլ պատմաբան Մուստաֆա Արմաղանն էլ նշել է, որ պետք է անմիջապես հավաքվեն շուրջ հասարակագիտության դասագրքերը և համապատասխան միջոցներ ձեռնարկվեն:
.jpg)

Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի հայկական դպրոցներն ու վարժարանները գործում են բացառապես Ստամբուլ քաղաքում։
Հուշագրի հիմնական նպատակն է իրականացնել համատեղ ծրագրեր՝ երիտասարդության ոլորտում գործընկերության ամրապնդման ուղղությամբ։
Նշենք, որ ֆիլմի ռեժիսորը Սարին Հայրապետյանն է և ֆիլմը պատմում է 11 տարեկան տղայի մասին, ով տեղահանվել էր Արցախից Հայաստանի և Ադրբեջանի միջև 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |