Քաղաքական17:44, 20 Նոյեմբեր 2019
Ռուսաստանի ԱԳՆ. «Թուրքիան մեզ հայտնել է, որ Սիրիայում նոր գործողություն չի ծրագրում»

Ռուսաստանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի՝ Սիրիայում հանձնառությունները չկատարելու մասին Ռուսաստանին ուղղված մեղադրանքները:
Կոնաշենկովը Չավուշօղլուի հայտարարությունը «խառնաշփոթ առաջացնող» է որակել:
«Մեզ շատ զարմացրել է Թուրքիայի ԱԳ նախարարի կողմից Ռուսաստանին ուղղված խոստումը չկատարելու մեղադրանքը ու Սիրիայի հյուսիսում նոր գործողություն սկսելու սպառնալիքները»,- ասել է Կոնաշենկովը:
Թուրքական լրատվամիջոցներն էլ, հղում անելով Reuters-ին, նշում են, որ Ռուսաստանի արտգործանախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Անկարան իրենց հայտնել է, որ չի պատրաստվում Սիրիայում նոր գործողություն սկսել:
Հիշեցնենք, որ Չավուշօղլուն, մեջլիսում խոսելով Սիրիայի հարցում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հետ համաձայնագրի մասին մասնավորապես ասել էր. «Այս պահին արդյո՞ք կատարվում են համաձայնագրի դրույթները: Ո՛չ, չեն կատարել, պետք է կատարվի: Մենք այդ համաձայնագրով մեր պարտավորությունները կատարել ենք, բայց հրադադարի խախտումների ժամանակ էլ անհրաժեշտ պատասխանը տվել ենք: Եթե այստեղ արդյունք չգրանցվի, ապա կանենք այն, ինչ հարկավոր է, ինչպես որ գործողությունը սկսեցինք, երբ ԱՄՆ-ի հետ փորձերը արդյունք չտվեցին»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |