• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 05:40
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:00, 22 Նոյեմբեր 2019

Գերմանիայում մահմեդական հոգևորականներ պատրաստելու ծրագիր է ներդրվում

Գերմանիայում մահմեդական հոգևորականներ պատրաստելու ծրագիր է ներդրվում

Գերմանիայի կառավարությունը նախագիծ է սկսել, որի շրջանակներում իմամներ (մահմեդական հոգևորականներ) են պատրաստվելու այդ երկրի մզկիթներում ծառայելու համար: Գերմանիայի կառավարությունը երկրում գործող իսլամական հիմնադրամների հետ համատեղ իմամներ պատրաստելու համար հատուկ կրթական նախագիծ է ներդնում: Իսկ հետո Գերմանիայի Օսնաբրյուկ քաղաքի համալսարանի աջակցությամբ Իսլամի քոլեջ է հիմնելու:

Նշվում է, որ ներդրվող այդ փորձնական ծրագրի համար Գերմայիայի 2020թ. բյուջեում արդեն 400.000 եվրո է առանձնացվել: Բյուջեի նախագծի մեջ ծրագիրը ձևակերպված է հետևյալ կերպ՝

«Իսլամական համայնքների համար հոգևոր ծառայողների ուսուցման համար մոդելային նախագիծ»: Նախագիծն իրականացնելու համար հատուկ հիմնադրամ է հիմնվելու, որի կազմում կլինեն նաև անդամներ Գերմանիայում գործող իսլամական կազմակերպություններից ու իսլամական համայնքներից:

Այս ծրագիրը, սակայն, ոչ միանշանակ է ընդունվել երկրում գործող իսլամական հիմնադրամների կողմից: Նախագծի մասնակիցներից «Գերմանիայի մուսուլմանների կենտրոնական խորհուրդ» հիմնադրամի նախագահ Աիման Մազյեքը դրական է գնահատել նախաձեռնությունը, ասելով, որ իրենք միշտ էլ կողմ են եղել Գերմանիայում իմամներ պատրատելուն: Նախագծին աջակցություն է հայտնել Գերմանիայի Ձախերի կուսակցությունը, որում ընդգրկված Բունդեսթագի ազգությամբ թուրք պատգամավորների գործունեությունը (հատկապես Հայոց ցեղասպանության հարցում) հաճախ հարուցում են Անկարայի դժգոհությունը:

Նախագծին խիստ բացասաբար է ազդել «Կրոնական գործերի թուրք-իսլամական միություն» հիմնադրամը (DİTİB), որը Գերմանիայում գործող ամենամեծ իսլամական հիմնադրամներից է՝ իր խնամակալության տակ այդ երկրում ունենալով 1000-ից ավելի մզկիթ:

Թուրքական կառավարության հետ սերտ կապերով ու իր վրա ունեցած Անկարայի մեծ ազդեցությամբ հայտնի DİTİB-ի Ներքին Սաքսոնիայի ու Բրեմեն նահանգի ղեկավար Ալի Իսհան Ունլյուն հայտարարել է, որ իմամ պատրաստելը ոչ թե պետության, այլ համայնքների գործն է: Հայտնի է, որ հիմնադրամի խնամակալության տակ գտնվող մզկիթներում ծառայում են ավելի քան 1000 իմամ, որոնց մեծ մասը նշանակվում են Թուրքիայից և միջինում 4 տարի ծառայությունից հետո վերադառնում են Թուրքիա: DİTİB-ի կազմում ծառայող իմամները իրենց աշխատավարձերը ամբողջությամբ ստանում են Թուրքիայից:

Աղբյուր`    dw.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}