Ռազմական16:52, 25 Նոյեմբեր 2019
Թուրքիան փորձարկում է Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը

Թուրքիան նոյեմբերի 25-ին և 26-ին փորձարկելու է Ռուսաստանից գնած հակաօդային պաշտպանության S-400 զենիթահրթիռային համակարգերի առաջին դիվիզիոնը, որը տեղակայված է մայրաքաղաք Անկարայում:
Փորձարկումների շրջանակներում Անկարայի օդային տարածքով թռչելու են օդուժի տարբեր տեսակի միավորներ: Նշվում է, որ տարբեր բարձրության թռիչքների ժամանակ օգտագործվելու են նաև ամերիկյան F-16 կործանիչներ:
Փորձարկումները կարող են շարունակվել նաև առաջիկա օրերին: Անկարայի նահանգապետարանը հայտարարություն է տարածել՝ քաղաքի բնակիչներին զգուշացնելով սպասվող ցածր թռիչքների մասին:
Նշվում է, որ փորձարկումների ավարտից հետո հիշյալ համակարգերը կակտիվացվեն արդեն 2020-ի ապրիլին:
Հիշեցնենք, որ 2.5 մլրդ դոլար պայմանագրային արժեքով S-400 համակարգերի առաջին դիվիզիոնի մատակարարումը իրականացվել էր 2 փուլով՝ ավարտին հասնելով սեպտեմբերի 15-ին: Համակարգերի 2-րդ դիվիզիոնի մատակարարումը կիրականացվի 2020-ին ու կակտիվացվի 2021-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |