Տարածաշրջան14:05, 26 Նոյեմբեր 2019
Թուրքական մամուլի պնդմամբ՝ Դավութօղլուն ավարտում է նոր կուսակցության կազմավորման գործընթացը

Թուրքական մամուլում տեղ են գտել հրապարակումներ նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից ստեղծվելիք նոր կուսակցության վերաբերյալ։
Մասնավորապես «Hurriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր հոդվածում նշում է, որ Դավութօղլուն գրեթե ավարտին է հասցնում նոր կուսակցության կազմավորման գործընթացը: Ներկայումս արդեն որոշվում է կուսակցության անվանումն ու տարբերանշանը։
Ըս հոդվածի հեղինակի՝ նախքան նոր կուսակցությունը հանրությանը ներկայացնելը, Դավութօղլուն ցանկանում է հանդիպել նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ՝ փորձելու համոզել նրան և նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին միասնաբար հանդես գալ քաղաքական ասպարեզում։
Վերլուծաբանի կարծիքով, սակայն, Աբդուլլահ Գյուլ-Ալի Բաբաջան զույգը չի միանա Ահմեթ Դավութօղլուի ստեղծած քաղաքական ուժին, քանի որ օրինակ Գյուլն ամենևին էլ ջերմ չի վերաբերվում Դավութօղլուին և չի ցանկանում համատեղ հանդես գալ։
Հոդվածում եզրակացություն է արվում, որ Ալի Բաբաջանը դրական պատասխան չի տալու Ահմեթ Դավութօղլուին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |