Մշակութային11:35, 29 Նոյեմբեր 2019
Էրզրումի հայկական եկեղեցին թուրքերը վերածում են աղբավայրի (լուսանկարներ)
Էրզրումի Ազիզիյե շրջանի Գեզքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Մինաս եկեղեցու մոտ Ազիզիյեի համայնքապետարանը շինարարական աղբ է կուտակում:
.jpg)
1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Սակայն տեղի է ունենում ճիշտ հակառակը. շուրջբոլորը աղբավայրի վերածվելուց բացի եկեղեցին ենթարկվում է նաև գանձագողերի հարձակումներին: Գանձ գտնելու մոլուցքով տարված անձինք հորատումներ են արել եկեղեցու պատերի ու սյուների մոտ: Որոշ չարամիտների ձեռքով էլ ջնջվել են եկեղեցու ներսում եղած որմնանկարները:
.jpg)
Թաղամասի բնակիչների խոսքով՝ համայնքապետարանն այստեղ է կուտակում թաղամասերից հավաքած շինարարական աղբը: Եթե դա շարունակվի, ապա եկեղեցին կարող է ծածկվել աղբի կույտերով:
.jpg)
Նշենք, որ եկեղեցու հնարավոր վերականգնման վերաբերյալ հակասական տեղեկություններ են հրապարակել թե սեփականատեր Սաբրի Էնգինի և թե Ազիզիյեի համայնքապետարանի կողմից: Ի դեպ, Հայոց ցեղասպանությունից հետո հայապատկան բազմաթիվ անշարժ գույքեր, այդ թվում՝ եկեղեցիներ, պետության թույլտվությամբ սեփականաշնորվել են թուրքերի կողմից:
Այժմ Գերմանիայում բնակվող Էրգինը 2016-ին հայտարարել էր, որ համայնքապետարանը նրան սպառնում է քանդել եկեղեցին, եթե ինքն այն չվերանորոգի: Հայտնել էր, որ եկեղեցու վերակառուցման համար դիմել է մի շարք կառույցների, բայց ոչ մեկից դրական պատասխան չի ստացել:
Համայնքապետարանից էլ հայտարարում են, որ եկեղեցին վերականգնելու համար անհրաժեշտ է Էրգինի թույլտվությունը և իբր նա էլ թույլտվություն չի տալիս:
.jpg)
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։
Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:
Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |