• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 17:37
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:47, 03 Դեկտեմբեր 2019

Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են

Սիրիայի թուրքամետ զինյալների շտաբում Էրդողանի ու Աթաթուրքի նկարներն են

«Սիրիայի ազատ բանակ» (ÖSO-ՍԱԲ) կոչվող սիրիական հակակառավարական զինված խմբավորման հրամանատարները Թուրքիային իրենց հավատարմություն ցույց տալու համար հրամանատարական շտաբում փակցրել էին Էրդողանի նկարը: Սակայն վերջերս ՍԱԲ-ն ավելի առաջ է գնացել. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկարի կողքին շտաբի պատին փակցրել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նկարը:

Հաղորդվում է, որ Աթաթուրքի նկարը կախված է ՍԱԲ-ի ենթակայության տակ գործող «Համզա» կոչվող գումարտակի՝ Հալեպի նահանգի Ալ Բաբ քաղաքում գտնվող շտաբում: Նշվում է, որ այդ շտաբը նախկինում եղել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Աբու Բաքըր Ալ-Բաղդադիի նստավայրը:   

Ալ-Բաբը թուրքական զինված ուժերի ու ՍԱԲ-ի զինյալների վերահսկողության տակ է անցել 2016թ. Թոուրքիայի կողմից իրականացված «Եփրատի վահան» կոչված ռազմագործողության հետևանքով: Սկսյալ 2016-ից Թուրքիան ակտիվ քայլեր է ձեռնարկում այդ շրջանում ժողովրդագրական պատկերը փոխելու և իր ազդեցությունը  մեծացնելու համար: Անկարան այդ տարածքներում բացում է թուրքական մզկիթներ, դպրոցներ, մանկապարտեզներ ու համալսարանի ֆակուլտետներ:

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}