Քաղաքական12:52, 04 Դեկտեմբեր 2019
Էրդողանի կուսակցությունը սոցհարցում է պատվիրել՝ պարզելու, թե Դավութօղլուն և Բաբաջանը որքան ձայն կխլեն ԱԶԿ-ից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) պատվիրել է ուսումնասիրություն կատարել, թե նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի և նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնելիք նոր կուսակցությունները որքան ձայն կխլեն իրենցից և ԱԶԿ-ի ընտրազանգվածից քանի տոկոսը ձայն կտա Դավութօղլուի կամ Բաբաջանի կուսակցություններին։
Ըստ ուսումնասիրությունների ամփոփ արդյունքների՝ երկու կուսակցություններն էլ անցողիկ շեմ հանդիսացող 10%-ից ցածր վարկանիշ ունեն։
Ուսումնասիրության և սոցիոլոգիական հարցման արդյունքները ներկայացվելու են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Ուսումնասիրության մեջ մասնավորապես նշվում է, որ, չնայած երկու կուսակցություններն էլ 10 %-ից ցածր վարկանիշ ունեն, բայց պահպանողական ընտրազանգվածից ձայներ ստանալու արդյունքում կարող են խնդիրներ առաջացնել իշխող ԱԶԿ-ի համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |