Ռազմական14:06, 06 Դեկտեմբեր 2019
Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են S-400-ների նոր համաձայնագրի կնքման շուրջ

Ռուսաստանի ռազմատեխնիկական գործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը ռուսական «Interfax» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2020թ. նախատեսվող S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի նոր խմբաքանակի շուրջ համաձայնագրի կնքմանը:
Շուգաևը նշել է, որ S-400-ների նոր խմբաքանակի մատակարարման համար աշխատանքները շարունակվում են:
«Այս հարցում համակարգված կերպով աշխատում ենք: Ամենակարևորն այն է, որ երկու կողմն էլ ցանկություն հայտնի շարունակել տարածաշրջանային համագործակցությունը»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ զենքի արտահանմամբ զբաղվող ռուսական պետական «Rosoboronexport» ընկերության ղեկավարը և Ռուսաստանի փոխվարչապետ Յուրի Բորիսովը վերջերս հույս էին հայտնել, որ Մոսկվան առաջիկայում ավելի շատ S-400 համակարգ կմատակարարի Թուրքիային:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |