• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 05:39
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական18:00, 11 Դեկտեմբեր 2019

Էրդողան. «Եթե մի օր ինձ Նոբելյան մրցանակ տան, ես չեմ վերցնի»

Էրդողան. «Եթե մի օր ինձ Նոբելյան մրցանակ տան, ես չեմ վերցնի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարդու իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ թուրքական Բիլքենթ համալսարանում կազմակերպված միջոցառման ժամանակ քննադատել է Նոբելյան կոմիտեին:

Հայոց ցեղասպանությունը ժխտող Էրդողանը անարդար է համարել Պետեր Խանդկեին գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ շնորհելը, քանի որ վերջինս Էրդողանի ձևակերպմամբ՝ ժխտում է Սրեբրենիցայի ցեղասպանությունը:

«Նոբելյան մրցանակաբաշխությունը սպառել է իրեն: Այն դարձել է քաղաքականությամբ ու գաղափարախոսությամբ առաջնորդվող կազմակերպություն: Ինձ համար Նոբելյան մրցանակը արդեն ոչ մի արժեք չունի: Թուրքիան չի մասնակցելու այդ միջոցառմանը»,- ասել է Էրդողանը:

Միջոցառումը վարողի հարցին, թե արդյոք Էրդողանը կընդունի Նոբելյան մրցանակ, եթե մի օր իրեն տան այն, Էրդողանը պատասխանել է. «Չեմ վերցնի»:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանը 2007-ին Սրեբենիցայի կոտորածները ճանաչել է որպես ցեղասպանություն: 

1992-ին Սրեբրենիցան գրավել էին բոսնիացի մահմեդականները, որոնք ըստ որոշ տվյալների՝ այդտեղ մինչև 1995-ը ոչնչացրել են հազարավոր սերբ խաղաղ բնակիչների։ Իսկ 1995-ի հուլիսին Սրեբրենիցա են մտել գեներալ Սերբական Հանրապետության զորքերը, որոնք գեներալ Ռատկո Մլադիչի հրամանատարությամբ գնդակահարել են 7000-8000 մուսուլման բոսնիացի չափահաս տղամարդկանց: Սակայն կան ենթադրություններ, որ 8 հազար թիվը չափազանցված է և դրանում ընդգրկված են նաև մարտերի ժամանակ զոհված բոսնիացի զինվորները։

Աղբյուր`    tr.euronews.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}