Տնտեսական13:46, 12 Դեկտեմբեր 2019
Եվրահանձնաժողով. «Սիրիացի փախստականների համար Թուրքիային տրամադրվել է 2.3 մլրդ եվրո»
Եվրահանձնաժողովը հայտարարություն է տարածել, որ սիրիացի փախստականների համար նախատեսված 6 մլրդ եվրոյից 2.7 միլիարդն արդեն հատկացվել է Թուրքիային:
Ըստ հայտարարության` Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների համար նախատեսվում է 6 մլրդ եվրո հատկացվել, որից 4.3 մլրդ եվրոյի շուրջ համաձայնագիրն արդեն ստորագրվել է, իսկ 2.3 մլրդ եվրոյի փոխանցումը Թուրքիային արդեն իրականացվել է:
Սպասվում է, որ 2019թ. ավարտին ԵՄ-ն Թուրքիային տրամադրվող ֆինանսական աջակցությունը կհասցնի մինչև 3 մլրդ եվրոյի, իսկ 2020թ. ավարտին այդ ցուցանիշը կկազմի 4 մլրդ: Հատկացված գումարի ամբողջական վճարման վերջնական տարեթիվը սահմանվել է 2025 թվականը:
Հիշեցնենք, որ 2016թ. Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրվել է փախստականների հարցերի շուրջ համաձայնագիր, որով ԵՄ-ն պետք է Թուրքիային տրամադրեր 6 մլրդ եվրո ֆինանսական աջակցություն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։
Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։
Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |