Քաղաքական16:22, 17 Դեկտեմբեր 2019
Գերմանական մամուլ.«Էրդողանը ԵՄ-ին և Ռուսաստանին ստիպում է, որպեսզի իրենց նսեմացված զգան»

Միջերկրական ծովի արևելքում Թուրքիայի իրականացրած քաղաքականությունը լայն արձագանք է գտել Եվրոպայում:
Գերմանական մամուլն անդրադարձել է Թուրքիայի կողմից Արևելյան Միջերկրականում իրականացվող նավթի հորատման աշխատանքներին, Լիբիայի հետ փոխըմբռնման հուշագրի կնքմանը և Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում հարվածային անօդաչու թռչող սարքի տեղակայմանը:
Գերմանական «Neue Osnabrücker Zeitung» թերթը գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած արտաքին քաղաքականությունը ստվեր է գցում Եվրամիության դավանած արժեքների վրա: Թերթը նշել է, որ Թուրքիան նույն կերպ է վարվում նաև Ռուսաստանի հետ:
Նշվում է, որ Թուրքիան ռուսական արտադրության S-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը ձեռք բերելուց հետո ԱՄՆ-ին սպառնաց փակել իր տարածքում գտնվող ռազմաբազաները:
«Էրդողանը նման կերպ ստիպում է, որ թե Եվրամիությունը և թե Ռուսաստանը իրենց նսեմացված զգան»,-մեկնաբանել է թերթը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |