Քաղաքական14:43, 17 Դեկտեմբեր 2019
Դավութօղլուի հիմնած կուսակցության կանոնադրության մեջ տեղ է գտել «ստվերային կառավարության» մասին դրույթ

Թուրքիայի նախկին վարչապետ, արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» կուսակցության ծրագրում տեղ է գտել «ստվերային կառավարության» վերաբեյալ դրույթ։
«Ստվերային կառավարության» գաղափարը բավականին երկար ժամանակ քննարկվում է Թուրքայի քաղաքական շրջանակներում։ Այն դիտարկվում է որպես այլընտրանքային կառավարություն, որը վերահսկիչ գործառույթ է իրականացնում երկրի գործող կառավարության վրա:
Այն հիմնականում տարածված է խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրներում և կազմվում է ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից։
«Ստվերային կառավարության» մոդելը կիրառվում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են օրինակ Մեծ Բրիտանիան, Կանադան, Նոր Զելանդիան և Ավստրալիան։
Թեև Թուրքիայում մինչև այժմ բազում թեժ քննարկումներ ու բանավեճեր են ծավալվել այս հարցի շուրջ, բայց առաջին անգամ է, որ «ստվերային կառավարության» գաղափարը որպես նպատակ ամրագրվում է մի որևէ կուսակցության, տվյալ դեպքում Դավութօղլուի ղեկավարած քաղաքական ուժի ծրագրում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |