• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:01, 17 Դեկտեմբեր 2019

Թուրքիայում գրանցված 79 կուսակցությունից 13-ը ոչ մի անդամ չունի

Թուրքիայում գրանցված 79 կուսակցությունից 13-ը ոչ մի անդամ չունի

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (“Gelecek Partisi”) կուսակցության նորամուտով Թուրքիայի քաղաքական կուսակցությունների թիվը հասավ 79-ի։

Դրանցից 30-ը հիմնվել են վերջին 5 տարվա ընթացքում։ Թուրքիայի Վճռաբեկ դատարանի կողմից հրապարակված զեկույցի համաձայն՝ ամենից շատ անդամներ ունի  իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP), որին անդամակցում է 9 մլն 816․987 քաղաքացի։

Երկրորդ տեղում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունն (ԺՀԿ-CHP) է, որն ունի 1 մլն 253․604 անդամ։ Իսկ «Ազգայնական շարժում» կուսակցության  (MHP) անդամների թիվը կազմում է 469․637։

«Դեմոկրատական» կուսակությունն (Demokrat Parti) ունի 448․298, «Երջանկություն» կուսակցությունը (Sadakat Parti)՝  222․151, 2017-ին հիմնված «Լավ» կուսակցությունը (İyi Parti)՝ 209․229,  իսկ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP)՝ 38․864 անդամ։

Ուշագրավ է, որ երկրում գրանցված 79 կուսակցությունից 13-ը ընդհանրապես որևէ գրանցված անդամ չունի։ Իսկ որոշները, ինչպես օրինակ՝ «Ժողովրդավար երիտասարդ» կուսակցությունն (Demokratik Genç Parti) ու «Առանց խոչընդոտների Թուրքիա» կուսակցությունը (Engelsiz Türkiye Partisi) չունեն նույնիսկ ղեկավար։

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}