Տնտեսական11:48, 17 Դեկտեմբեր 2019
Իսրայելը մտադիր է Թուրքիայի տարածքով բնական գազ արտահանել Եվրոպա

Իսրայելի իշխանությունները պատրաստ են բանակցել պաշտոնական Անկարայի հետ՝ իսրայելական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպա հասցնող գազատարի շինարարություն իրականացնելու համար:
Այս մասին սոցցանցում հայտնել է Իսրայելի պաշտոնական լրատվամիջոցի թղթակիցը՝ շեշտելով, որ եթե Անկարան լրջորեն տրամադրվի այդ հարցում, ապա Իսրայելը պատրաստ է բանակցությունների: Միևնույն ժամանակ նշվել է, որ հնարավորության դեպքում կառուցվելիք այդ գազատարը չի դիտվում որպես այլընտրանք Հունաստան-Կիպրոս-Իտալիա գազամուղին, որը ծրագրված է կառուցել:
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը դիմել է Իսրայելի արտգործանախարությանը, բայց Իսրայելի ԱԳՆ-ն խուսափել է այդ թեմայով մեկնաբանումներ անելուց:
Իսկ ըստ Իսրայելի պետական ռադիոյի՝ Անկարան արդեն ուղերձ է հղել Թել Ավիվին, որ Թուրքիան պատրաստ է բանակցել իր տարածքով դեպի Եվրոպա գազ տարանցելու օրակարգի շուրջ:
Ենթադրվում է, որ Իսրայելի բնական գազի ամենամեծ ավազանում կա շուրջ 800 մլրդ խմ գազի պաշար: Իսրայելի էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ դեռ 2.2 տրլն խմ բնական գազի պաշարներ էլ կհայտնաբերեն:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |