• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական14:57, 19 Դեկտեմբեր 2019

Թուրք լրագրող․ «Դավութօղլուն և Գյուլը միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար»

Թուրք լրագրող․ «Դավութօղլուն և Գյուլը միավորվել են՝ Էրդողանից ազատվելու համար»

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) նախկին պատգամավոր, «Star» թերթի թղթակից Մեհմեթ Մեթիները ուշագրավ հոդված է հրապարակել իշխող կուսակցության նախկին և ներկա ղեկավարների մասին։

Մեթիների խոսքով՝ երկրի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն և 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը նախկինում ցանկանում էին ունենալ «անէրդողան ԱԶԿ», իսկ այժմ նրանք միավորել են ջանքերը՝  «անէրդողան Թուրքիա» ստեղծելու համար։ Հեղինակը պնդում է, որ թե՛ Գյուլը, թե՛ Դավութօղլուն Էրդողանին մենակ էին թողել 2012-2013թթ․, երբ վերջինս դեռ վարչապետ էր և միայնակ պայքարում էր «ՖԵթհուլլահական ահաբեկչական խմբավորման» (FETÖ-գյուլենական համայնք) դեմ։

Ըստ Մեթիների՝ Էրդողանի դեմ FETÖ-ի դավադիր գործողություններում Դավութօղլուն ու իր թիմը աջակցում էին ոչ թե Էրդողանին, այլ՝ FETÖ-ին։

«Որովհետև նա գիտեր, որ քանի դեռ Էրդողանը կա, ինքը չի կարող ԱԶԿ առաջնորդ լինել։ Բայց, փառք Աստծո, այդ դավադրությունը ձախողվեց։ «Անէրդողան ԱԶԿ» նախաձեռնությունն էլ տապալվեց», - գրում է հեղինակը։

«Այդ ժամանակ նրանք սկսեցին խոսել «մեկ անձի իշխանության» մասին։ Շրջանառության մեջ դրվեց «գործարանային կարգավորումներին» վերադառնալու կոչը։ Այդ ամենը արվում էր սեփական դավաճանությունը կոծկելու համար։ Հիմա ամեն ինչ պարզվեց։ Մի ժամանակ «անէրդողան ԱԶԿ» էին ցանկանում, հիմա էլ «անէրդողան Թուրքիա» են ուզում։ Թուրքիայի նախկին նախագահը և նրա շնորհիվ քաղաքականություն մտած նախկին ԱԶԿ ղեկավարն ու վարչապետը գործի են անցել՝ պայքարելով «Էրդողանից զերծ Թուրքիայի» համար», - գրել է  հեղինակը։

Աղբյուր`    yurtgazetesi.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}