• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:00, 24 Դեկտեմբեր 2019

Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Մեծամորի ատոմակայանի «վտանգավորության» հարցը բարձրացվել է Թուրքիայի մեջլիսում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» պատգամավոր Դենիզ Յավուզյըլմազը Մեծամորի ատոմակայանի հետ կապված հարցադիմում է ուղղել Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթային: Յավուզյըլմազը պահանջել է պատասխանել, թե Թուրքիան իր սահմանին շատ մոտ գտնվող ատոմակայանի  հարցում ինչ կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել միջազգային ասպարեզում և ինչ նախաձեռնություններով է հանդես եկել:

Թուրքիայի փոխնախագահը հարցին պատասխանելու համար անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար դիմել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, ապա ներկայացրել ԱԳՆից ստացված ստացված պատասխանը: Դրանում նշվել է, որ Մեծամորի ատոմակայանը չի համապատասխանում ժամանակակից անվտանգության պահանջներին:

Թուրքիայի արտաքին գերատեսչության պատասխանում նշվել է, որ ատոմակայանը վերահսկվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (հապավումը՝ ԱՏԷՄԻԳ) կողմից, որը ատոմակայանի վերագործարկման օրվանից սկսած ատոմակայանի կառուցվածքային թերություններից բխող անվտանգության խնդիրները վերացնելու ուղղությամբ աշխատանքներ է տանում:

Շեշտվել է, որ Թուրքիան ատոմակայանը փակելու նախաձեռնությամբ հանդես գալ չի կարող, քանի որ որևէ ատոմակայան փակելու իրավասությունը բացառապես տվյալ երկրին է պատկանում:

Պատասխանում, սակայն, ներկայացված են Թուրքիայի կողմից միջազգային ասպարեզում Մեծամորի ատոմակայանի դեմ արված որոշ նախաձեռնություններ:

«Ատոմային անվտանգության կոնվենցիայի վերանայման ժողովների ժամանակ Թուրքիան ներկայացրել է, որ ատոմակայանը, որը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բնական աղետներ են լինում, տեղակայված է Թուրքիայի տարածքին շատ մոտ և աշխատում է հին տեխնոլոգիաներով, ռիսկի գործոն է ամբողջ տարածաշրջանի համար»,- ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հաղորդման մեջ:

Աղբյուր`    Мilliyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}