Քաղաքական15:09, 27 Դեկտեմբեր 2019
Անգելա Մերկելը հունվարին կմեկնի Թուրքիա

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը 2020թ. հունվարին մեկնելու է Թուրքիա: Այդ մասին հայտնում է գերմանական «Süddeutsche Zeitung» թերթը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում Անգելա Մերկելը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկելու են Սիրիայի հարցի շուրջ վերջին զարգացումները, սիրիացի փախստականների թեման և Անկարայի կողմից Լիբիա զորախումբ ուղարկելու ծրագիրը:
Նշվում է, որ կանցլեր Մերկելն անհանգստացած է Թուրքիայի և ԵՄ-ի միջև 2016թ. ստորագրված փախստականների համաձայնագրի ապագայով, ինչպես նաև թուրք-սիրիական սահմանին և հունական կղզիներում սիրիացի փախստակնների ահագնացող հոսքով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող բախումների հետևանքով մեծացել է սիրիացի փախստականների հոսքը դեպի Թուրքիա և հավելել, որ իրենք չեն պատրաստվում իրենց ուսերին միայնակ կրել այդ «բեռը»:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |