• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 04:26
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական12:13, 30 Դեկտեմբեր 2019

Թուրքիայի ՆԳ նախարար. «Ոմանք մեջտեղից էլ կիսվեն, պայթեն էլ, մեկ է, Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք»

Թուրքիայի ՆԳ նախարար. «Ոմանք մեջտեղից էլ կիսվեն, պայթեն էլ, մեկ է, Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք»

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն անդրադարձել է Ստամբուլի ջրանցքի կառուցմանը, որի նախագիծն ի հայտ է եկել 16-րդ դարում՝ սուլթան Սուլեյման 1-ին Փառահեղի կառավարման ժամանակ:  

Սոյլուն նշել է, որ 2011թ. Թուրքիայի ժողովուրդն ինքն է որոշել ջրանցք կառուցել: Նկատի ունենալով որոշ ուժերի (Մոնտրոյի կոնվենցիան ստորագրած երկրներին)` ասել է. «Ոմանք մեջտեղից կիսվեն էլ, պայթեն էլ, մեկ է, մենք Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք: 2020թ.  ավելի վճռական ենք լինելու: 2023թ. Թուրքիան ռազմավարական մեծ նշանակություն է  ձեռք բերելու»:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլի ջրանցքի նախագծի վերաբերյալ ասել էր. «Ուզեք, թե չուզեք Ստամբուլի ջրանցքը կառուցելու ենք»:

Ջրանցքի նախագծի մշակումը սուլթան Սուլեյմանը հանձնարարել էր հայազգի ճարտարապետ Միմար Սինանին, սակայն պատերազմների պատճառով նախագիծը չէր իրականացվել: Պատերազմական ծախսերը դատարկել էին պետական գանձարանը։

Հիշեցնենք, որ 2018թ. հունվարի 15-ին Թուրքիայի տրանսպորտի և նավագնացության նախարար Ահմեթ Արսլանը ներկայացրել էր  Ստամբուլի ջրանցքի նոր երթուղին, որն անցնելու է Բոսֆորի նեղուցին զուգահեռ և նրա նման իրար է կապելու Սև և Մարմարա ծովերը. «Ջրանցքի կառուցման նպատակն աշխարհի ամենաաշխույժ ջրուղիներից Բոսֆորի նեղուցի ծանրաբեռնվածության թեթևացումն է, որով տարեկան անցնում է մոտ 50.000 նավ»։

Ստամբուլի ջրանցքի կառուցման անհրաժեշտությունը պաշտոնապես բացատրվում է Բոսֆորի ծանրաբեռնվածության թեթևացմամբ և վթարների գրանցման ռիսկի նվազեցմամբ:

Թուրքիայի հարևան երկրներում մտավախություններ կան, որ Ստամբուլի ջրանցքի կառուցումից հետո այդ երկիրը կարող է բարձրացնել Մոնտրոյի կոնվենցիայի վերանայման հարցը, որը կանոնակարգում է պատերազմական և խաղաղ ժամանակ առևտրանավերի ու ռազմանավերի անցումը սևծովյան նեղուցներով։

Աղբյուր`    mezopotamyajansi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}