Քաղաքական11:21, 30 Դեկտեմբեր 2019
Հունաստանի վարչապետ․ «Եթե Թուրքիայի հետ համաձայնության չգանք, պետք է դիմել Հաագայի դատարան»

Եթե Թուրքիայի և Հունաստանի միջև պայմանավորվածություն ձեռք չբերվի Միջերկրական ծովում յուրաքանչյուր կողմի իրավունքների վերաբերյալ, ապա հարկ կլինի հարցը տեղափոխել Հաագայի Արդարադատության միջազգային դատարան։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Նրա խոսքով՝ Թուրքիան և Հունաստանը պետք է քաղաքական շրջանակներում դիվանագիտական ճանապարհով փորձեն սեփական ջանքերով լուծել այդ խնդիրը։ «Բայց պետք է նշեմ, որ եթե պայմանավորվածություն ձեռք չբերվի, ծովային իրավասությունների սահմանազատման հարցը պետք է տեղափոխվի Հաագայի միջազգային դատական ատյան և այնտեղ իր լուծումը գտնի», - հայտարարել է Հունաստանի վարչապետը։
Նա հիշեցրել է, որ Հունաստանն ու Կիպրոսը Թուրքիայի հետ մշտապես խնդիրներ են ունենում ցամաքային ու ծովային սահմանների հարցում։ Անդրադառնալով Թուրքիա-Լիբիա ծովային համագործակցության պայմանագրին՝ Միցոտակիսը այն հակաօրինական է համարել։
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 27-ի Լիբիայի կառավարության հետ կնքել էր «Ռազմական համագործակցության հուշագիր» և «ծովային իրավասությունների սահմնազատման հուշագիր», որոնց շրջանակներում սահմանվել էին Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկու երկրների ծովային սահմանները։
Միջերկրական ծովում իրավասություններ ունեցող Եգիպտոսն ու Կիպրոսը դեմ էին արտահայտվել այդ պայմանագրին։ Հունաստանը ևս չի ընդունում պայմանագիրը, քանի որ դրանում անտեսված է Կրետե կղզին։ Թուրքիան դեկտեմբերի սկզբին դիմել է ՄԱԿ-ին՝ նշված պայմանագիրը գրանցելու համար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |