Քաղաքական14:43, 08 Հունվար 2020
Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Իրաք
Իրանի ու ԱՄՆ-ի միջև շարունակվող լարվածության ֆոնին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 9-ին մեկօրյա այցով կմեկնի Իրաք:
Արտգործնախարարության հայտարարության մեջ նշվել է, որ այցի նպատակն է նվազեցնել տարածաշրջանում լարվածությունը, որն աճել է վերջին զարգացումների հետևանքով: Նշվել է, որ Թուրքիան այդ ուղղությամբ ակտիվ դիվանագիտական աշխատանքներ է տանում:
Ըստ ԱԳՆ-ի հայտարարության՝ այցի ընթացքում տարածաշրջանային զարգացումներին զուգահեռ կքննարկվեն երկկողմ օրակարգային հարցեր:
Հաղորդվում է նաև, որ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ: Նշվում է, որ նախարարները քննարկել են վերջին օրերի զարգացումները: Չավուշօղլուն նաև իրանցի պաշտոնակցին ցավակցություններ է հղել Իրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |