Ռազմական17:42, 08 Հունվար 2020
էրդողան. «1-ին փուլում 35 զինվորական ենք ուղարկել Լիբիա»

Թուրքիան նախնական փուլում արդեն 35 զինվորական է ուղարկել Լիբիա:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, իր գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության գործադիր խորհրդի նիստին ունեցած ելույթի ժամանակ:
Ըստ Էրդողանի՝ թուրք զինվորականները, սակայն, ռազմական գործողություններին անմիջական մասնակցություն չեն ունենա, այլ կհամակարգեն Լիբիայի՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարության ռազմական գործողությունները (ընդդեմ՝ «Լիբիական ազգային բանակի», որը ղեկավարում է գեներալ Խալիֆ Հաֆթարը-խմբ):
«Թուրքիան իր վրա կվերցնի համակարգումը: Զինվորականները չեն կռվելու: Ավելի ուշ ուղարկվելիք զինվորները նույնպես այնտեղ որևէ բախման մեջ չեն մտնելու: Լիբիայի ազգային համաձայնության կառավարության կողմից մեզ հղված խնդրանքով մեր զինվորականները ուսուցանելու են կառավարական ուժերին: Կլինի այնպես, ինչպես, որ Սիրիայում է: (Նկատի ունի Սիրիա իրականացրած ներխուժումները, որոնց ժամանակ թուրքական ուժերն ուղղակի բախման մեջ չէին մտնում քրդերի հետ՝ այդ դերը վերապահելով Թուրքիայի կողմից կռվող տարատեսակ սիրիական զինված խմբավորումներին-խմբ.)»,- ասել է Էրդողանը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |