Տարածաշրջան11:06, 17 Հունվար 2020
Թուրքիայի բանակը նոր կորուստներ ունի Սիրիայում

Թուրքիայի զինուժը Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական օպերացիայի շրջանակում կենդանի ուժի նոր կորուստներ է կրել:
Ռազմագործողությունների մասին պարբերաբար հաղորդագրություն տարածող Թուրքիայի պաշտպանության նախարարությունը Twitter-ի իր պաշտոնական էջում հայտնում է, որ հունվարի 16-ին զինված հարձակում է տեղի ունեցել պարեկապահակային ծառայություն իրականացնող թուրք զինվորների վրա: Պայթեցվել է ռումբերով բեռնված բեռնատար ավտոմեքենա, ինչի հետևանքով սպանվել է 3 թուրք զինվոր:
Նշենք, որ թուրքական զինուժը ցանկանում է իր վերահսկողության տակ պահել M4 միջազգային ճանապարհը:
Սիրիայի քրդերի դեմ ռազմագործողությունը մեկնարկել էր 2019թ. հոկտեմբերի 9-ին։ Թուրքական զորքի ներխուժումը Սիրիա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ամերիկյան զինված ստորաբաժանումները լքեցին Եփրատ գետի արևելյան հատվածը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |