Քաղաքական17:44, 17 Հունվար 2020
Քըլըչդարօղլու․ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունն ուղղորդում է Պուտինը»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել։
Ընդդիմադիր կուսակցապետը դժգոհությամբ նշել է, որ իր ներկայացրած ուժի կողմից երկրի արտաքին քաղաքականության վերաբերյալ հնչեցված առաջարկները միշտ մերժվել են իշխանությունների կողմից՝ «Դուք ոչինչ չեք հասկանում այս գործից, մենք բոլորից լավ գիտենք» պատճառաբանությամբ։
Քըլըչդարօղլուն նշել է, որ իրենք իշխանություններին առաջարկել են Սիրիայի հարցի համար լուծումներ գտնելու նպատակով Թուրքիայում միջազգային գիտաժողով հրավիրել։ Առաջարկը մերժվել է, բայց ավելի ուշ նմանատիպ հանդիպում կազմակերպվել է արդեն Պուտինի հրավերով՝ Աստանայում։
«Առաջարկեցինք ստանձնել Լիբիայում երկու կողմերին հաշտեցնողի դերը։ «Ոչ, մենք կբանակցենք միայն ՄԱԿ-ի կողմից ճանաչված օրինական կառավարության հետ»,-ասացին։ Հետո Պուտինը հրավիրեց, ու նրանք Հաֆթարի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին։ Ուրեմն, Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ո՞վ է սահմանում՝ Պուտինը։ Ո՞վ է ուղղորդում՝ Պուտին», - հայտարարել է Քըլըչդարօղլուն։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |