Տնտեսական10:58, 30 Հունվար 2020
Երկրաշարժից տուժած Էլազըղում և Մալաթիայում 6․400 նոր շենք կկառուցվի

Թուրքիայում շարունակվում են հունվարի 28-ի Էլազըղի ավերիչ երկրաշարժի վնասների գնահատման և բարեկարգման աշխատանքները։
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրաթ Քուրումը մի մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Էլազըղի Սիվրիջե և Մադեն շրջաններում երկրաշարժիչ ավերվել է 58 շինություն, վնասվել՝ ավելի քան 1000-ը։ Մալաթիայում քանդվել է 430, վնասվել՝ ավելի քան 4000 շինություն։ Նախարարությունը կարճաժամկետ հեռանկարում ծրագրում է քանդել Էլազըղում և Մալաթիայում գտնվող մի շարք վթարային շինություններ, երկու նահանգներում փոխարենը 6․400 նոր շենքեր կկառուցվեն։
Նույն մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն տեղեկացրել է, որ երկրաշարժից հետո աղետից տուժածների համար ողջ երկրից շուրջ 100 մլն լիրայի (շուրջ 16․7 մլն դոլար) օգնություն է հանգանակվել։ Պետությունն էլ աղետի գոտու վերականգնման համար 44 մլն լիրա (7.3 մլն դոլար) է տրամադրել։ Երկրաշարժից զոհվածների կամ վիրավորվածների ընտանիքներին ևս ֆինանսական օգնություն է հատկացվել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |