Ռազմական10:56, 03 Փետրվար 2020
Թուրքիան 33 մլն դոլարի օգնություն կտրամադրի Ուկրաինայի բանակին

Թուրքիան Ուկրաինայի բանակի կարիքների բավարարման համար 200 մլն թուրքական լիրայի (33.4 մլն դոլար) օգնություն կտրամադրի: Այս մասին հայտարարել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Սիբիգան: Դեսպանը հայտնել է, որ ֆինանսական օգնության մասին համաձայնագիրը կստորագրվի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ուկրաինա կատարելիք այցի ընթացքում: Նախատեսվում է, որ այդ գումարը պետք է ծախսվի սպառազինության ձեռքբերման համար:
Դեսպանը նաև նշել է, որ նախկինում ևս նմանատիպ պայմանգրեր ստորագրվել են երկու երկրների միջև:
Հաղորդվում է, որ փետրվարի 3-ին Ուկրաինա այցի շրջանակներում Թուրքիայի նախագահը հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմի Զելենսկիի հետ, ինչպես նաև մասնակցելու է Թուրքիա-Ուկրաինա բարձր մակարդակի ռազմավարական խորհրդի 8-րդ նիստին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

«Էգեյան ծովի 23 կղզի միջազգային պայմանագրերով ունեն ապառազմականացված կարգավիճակ: Դրանց տարածքում ռազմական գործունեությունն արգելված է»։

Տասնյակը եզրափակում է Հունաստանը՝ 63.232 զրահապատ մեքենայով։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե որ դեպքում երկրի զինված ստորաբաժանումները դուրս կբերվեն Սիրիայի տարածքից։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |