Քաղաքական17:55, 03 Փետրվար 2020
Պեսկովն անդրադարձել է ռուս-թուրքական լարվածությանը Սիրիայում

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Իդլիբի հարցում ծագած ռուս-թուրքական լարվածությանը:
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Իդլիբում տեղի ունեցած իրադարձությունների հարցով դեռևս հեռախոսազրույց չի ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
«Ռուս և թուրք բարձրաստիճան զինվորականներն անընդհատ կապի մեջ են: Ճիշտ է, բարձրաստիճան մակարդակով դեռ որևէ հանդիպում տեղի չի ունեցել, բայց ցանկության դեպքում կարճ ժամկետներում հնարավոր է կազմակերպել»,-ասել է խոսնակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |