Տարածաշրջան17:03, 06 Փետրվար 2020
Սիրիան մեղադրում է Էրդողանին սուտ պնդումների համար

Սիրիայի իշխանությունները պատասխանել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարություններին, որոնք վերաբերում էին Իդլիբում իրավիճակի սրմանը։
Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ 1998 թվականին Թուրքիայի և Սիրիայի միջև կնքված Ադանայի համաձայնագիրը թույլ է տալիս անհրաժեշտության դեպքում ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայի տարածքում։
Էրդողանի այս խոսքերը խիստ քննադատության են արժանացել Սիրիայի ղեկավարության կողմից։
Սիրիայի պետական լրատվական գործակալության (SANA) կայքում տեղ գտած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Սիրիայի Արաբական Հանրապետությունը թուրքական ռեժիմի նախագահ Էրդողանի Սիրիայի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և հատկապես Ադանայի պայմանագրի շրջանակենորում թուրք զինվորների՝ Հալեպի հյուսիս շարժվելուն վերաբերող պնդումներում բարձրաձայնած ստերի կապակցությամբ իր անհանգստությունն է հայտնում»։
Սիրիայի իշխանությունները ընդգծել են նաև այն հանգամանքը, որ Ադանայի համաձայնագիրը ենթադրում է համագործակցություն, իսկ տվյալ պարագայում Թուրքիան ինքնագլուխ է գործում։ Բացի այդ՝ Ադանայի համաձայնագիրը, ըստ Սիրիայի Արտաքին գործերի նախարարության պաշտոնյայի, միտված է երկու երկրների սահմանների անվտանգությունը ապահովելուն և ահաբեկչության դեմ պայքարելուն, սակայն Էրդողանը այդ տարածքում ահաբեկչական խմբավորումներին է աջակցում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |