• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
26 Սեպտեմբեր, 2025
Ուրբաթ 16:12
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան16:38, 07 Փետրվար 2020

Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում դուրս գալ Իդլիբից. ՊՆ-ն հայտարարություն է արել

Թուրքիայի զինված ուժերը չեն պատրաստվում դուրս գալ Իդլիբից. ՊՆ-ն հայտարարություն է արել

Թուրքիայի պաշտպանության նախարարության աշխատակից, գնդապետ  Օլջայ Դենիզերը հայտնել է, որ չնայած Սիրիայի կառավարական ուժերի գործողություններին, Իդլիբում գտնվող թուրքական դիտակետերը  կշարունակեն իրենց գործունեությունը։ 

Թուրք զինվորականը, անդրադառնալով  Իդլիբում Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանված Թուրքիայի բանակի 8 զինծառայողի դեպքին, նշել է.

«Մեր առաջնահերությունը՝ հարձակումների դադարեցումն է և հրադադարի պահպանումը, սակայն ցանկացած հարձակմանը հզոր պատասխան է լինելու»։

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ Անկարան լրացուցիչ ուժեր են ուղարկում Իդլիբում գտնվող թուրքական դիտակետեր։ 

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։ 

Ավելի ուշ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։    

 

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}