Տարածաշրջան17:40, 11 Փետրվար 2020
Չավուշօղլուն Ռուսաստանին և Իրանին կոչ է արել դադարեցնել տալ Ասադի ուժերի գործողությունները

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ այսօր Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հեռախոսազրույց է լինելու։
Երկու նախագահները պիտի քննարկեն Սիրիայի Իդլիբ նահանգում վերջին օրերի թուրք-սիրիական բախումների հարցը: Այդ բախումներում թուրքական զորքը կենդանի ուժի կորուստներ է ունեցել։
«Հարկավոր է, որ երաշխավոր երկրներ Ռուսաստանը և Իրանը Ասադի ռեժիմի հարձակումները դադարեցնել տան»,- նշել է Չավուշօղլուն:
Նախարարը շեշտել է, որ ովքեր թուրք զինվորներին թիրախավորեն, պատասխան հարված են ստանալու: Կարևորել է Իդլիբում բախումների դադարեցումը, հրադադարի մնայուն ռեժիմ հաստատումը և սիրիական խնդրին քաղաքական լուծում բերելը:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 10-ին Իդլիբում իրականացված հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 5 զինծառայող, իսկ ևս 5-ը՝ վիրավորվել։ Ավելի վաղ՝ փետրվարի 3-ին, կառավարական ուժերի հետ բախումներում սպանվել էր ևս 7 թուրք զինծառայող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |