Քաղաքական17:57, 12 Փետրվար 2020
Չավուշօղլու.«Առաջիկա օրերին Թուրքիայից պատվիրակություն կմեկնի Մոսկվա»

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ալբանիայի փոխարտգործնախարարի հետ մամուլի ասուլիսին անդրադառնալով Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող վերջին զարգացումներին, հայտարարություններով է հանդես եկել:
Չավուշօղլուն նշել է, որ Իդլիբի հարցի շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու համար Թուրքիայից պատվիրակություն է մեկնելու Մոսկվա:
«Մեծ ջանքեր գործադրեցինք, որպեսզի պահպանվի Մանբիչի համաձայնագրի շուրջ ձեռ քբերված հրադադարը, սակայն վերջերս ռեժիմի (Սիրիայի կառավարական ուժերի-խմբ.) երաշխավորները (Ռուսաստանը-խմբ.) կոնկրետ քայլեր չձեռնարկեցին»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ թուրքական զինուժը Սիրիայում ռազմագործողություններ կիրականացնի թե ցամաքում և թե օդում՝ ընդգծելով այդ հարցում Թուրքիայի վճռականությունը:
Չավուշօղլուի խոսքով` թեմայի շուրջ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ռուսաստանի հետ միասին շարունակում ենք աշխատել և փորձում ենք ապահովել հրադադարի կայունությունը: Առաջիկա օրերին Թուրքիայից պատվիրակություն կմեկնի Մոսկվա»,- հայտնել է արտգործնախարար Չավուշօղլուն:
Հիշեցնենք, որ Իդլիբի հարցը քննարկելու համար Ռուսաստանից արդեն 2 անգամ պատվիրակություն է մեկնել Թուրքիա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |