Քաղաքական11:16, 14 Փետրվար 2020
Ռուսաստանը թուրք ազգայնական գործչին հորդորել է խուսափել սադրիչ հայտարարություններ անելուց

Ռուսաստանն անթույլատրելի է համարում Թուրքիայի «Ազգայնական կուսակցության» ղեկավար Դևլեթ Բահչելիի սադրիչ հայտարարությունները մի քանի օր առաջ Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ։
Բահչելին կոշտ հայտարարությամբ մեղադրել էր Ռուսաստանին թուրք զինվորների մահվան մեջ, որոնք առանց ռուսական կողմին տեղյակ պահելու առաջ էին շարժվել, ինչի հետևանքով էլ ընկել էին Սիրիայի կառավարական ուժերի հրետակոծության տակ։
«Մենք ապշած ենք Դևլեթ Բահչելիի հայտարարություններից։ Նա փորձել է Ռուսաստանի և Սիրիայի կառավարության վրա բարդել թուրք զինվորների մահը։ Կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերանայել ռուս-թուրքական հարաբերությունները։
Այն դեպքում, երբ Սիրիայի հյուսիս-արևմտյան մասում դեռ տիրում է լարվածությունը, հորդորում ենք դրսևորել զսպվածություն ու առավել ևս խուսափել սադրիչ մեկնաբանություններ անելուց, որոնք ոչ մի կերպ չեն նպաստի կառուցողական երկխոսությանը», ասվել է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում։
Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի՝ անընդունելի և անթույլատրելի է Իդլիբում տեղի ունեցածի վերաբերյալ շահարկումներ անելը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |