Տարածաշրջան11:32, 17 Փետրվար 2020
Սաուդյան Արաբիան քննադատել է Լիբիայի հարցում Թուրքիայի վարած քաղաքականությունը
Գերմանիայի Մյունխեն քաղաքում տեղի ունեցած Անվտանգության համաժողովին Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բին Ֆարհանը քննադատել է Թուրքիայի վարած արտաքին քաղաքականությունը Լիբիայի նկատմամբ:
Ֆարհանը գերմանական «DPA» լրատվամիջոցի հետ հարցազրույցում կոչ է արել անհապաղ վերջ դնել Լիբիայի հարցում արտաքին ուժերի միջամտությանը:
«Թուրքիան Սիրիայից ջոկատներ է ուղարկում Լիբիա: Եվ այս ամենը ոչ թե նպաստում է իրավիճակի բարելավմանը, այլ իրավիճակի ապակայունացման պատճառ է դառնում»,-ասել է նա:
Նրա ընդծմամբ` իրավիճակի կայունացմանը չի նպաստում նաև Լիբիային մատակարարվող զենք- զինամթերքը:
Հիշեցնենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:
Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |