• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 03:06
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական16:21, 17 Փետրվար 2020

Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի «ուրվական-քաղաքում»

Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Կիպրոսի «ուրվական-քաղաքում»

Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատապարտել է Թուրքիայի կողմից Վարոշայի շրջանում (Ֆամագուստա քաղաքի շրջան, թուրքերեն` Քափալը Մարաշ- Փակ Մարաշ) իրականացվող քայլերը և դրանք մարտահրավեր որակել:

Նշենք, որ Կիպրոսի զբոսաշրջային հանգստավայրերից մեկը` Վարոշայի շրջանը, որն ընդունված է անվանել «Ուրվական-քաղաք», 46 տարի է փակ է այցելուների համար:

Անաստասիադիսի խոսքով` Քափալը Մարաշի բացման ուղղությամբ Թուրքիայի քայլերին իրենք կպատասխանեն դիվանագիտական քայլերի ձեռնարկմամբ:

«Ձեռքներս ծալած չենք նստելու:  Անընդունելի են և անընդունելի կլինեն Քափալը Մարաշում թուրքերի սադրիչ գործողությունները»,-ասել է Կիպրոսի Հանրապետության նախագահը:

Նա անընդունելի է համարել թե ցամաքային հատվածում և թե Միջերկրական ծովում Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության իրավունքի խախտումները:

Հիշեցնենք, որ Կիպրոսի Հանրապետության նախագահն ավելի վաղ հայտնել էր, որ կղզու թուրքական հատվածում գտնվող Վարոշա ուրվական-քաղաքի մուտքը չպետք է բացել զբոսաշրջիկների և բնակչության համար և ընդգծել, որ այս առումով Թուրքիայի նախաձեռնությունը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։

Իսկ այս թեմայի շուրջ Թուրքիայի դիրքորոշումն այն է, որ Մարաշի շրջանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության մասն է և այստեղ նրանք «լիարժեք իրավունք ունեն գործի դնելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ապահովելու համար իրենց հայրենիքի կայունությունը և տնտեսական զարգացումը»:

Աղբյուր`    haber7.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}