Տարածաշրջան10:30, 18 Փետրվար 2020
Ասադ. «Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն ընդդիմադիր ուժերի վերահսկողության ներքո գտնվող Հալեպի որոշ շրջաններ ազատագրելուց հետո հանդես է եկել հայտարարությամբ:
Նշենք, որ փետրվարի 16-ին Սիրիայի կառավարական զորքերը Ռուսաստանի աջակցությամբ զինյալ խմբավորումների դեմ իրականացրած գործողությունների շնորհիվ իրենց վերահսկողության տակ են առել Հալեպից արևմուտք գտնվող շրջանները:
Ասադը լրագրողներին տված հարցազրույցում նշել է, որ սա միայն Սիրիայի կառավարական զորքերի առաջխաղացման և հակակառավարական զինյալ ուժերին վերջնականապես պարտության մատնելու սկիզբն է:
«Վաղ թե ուշ պարտվելու են (Սիրիայի ընդդիմադիր ուժեր): Մեր վերահսկողությունից դուրս գտնվող Սիրիայի ամեն մի թիզ հողը հետ ենք վերցնելու»,-ասել է Ասադը:
Թուրքական լրատվամիջոցներում Ասադի այս հայտարարությունը որակվել է իբրև Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր ուժերին ուղղված սպառնալիք:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |